Օրեր առաջ Ադրբեջանի ընդդիմադիր աղբյուրները հայտնել են Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ազգությամբ լեզգի զինծառայող՝ Սուբխան Սադիք օղլու Խասփոլադովի ինքնասպանության մասին։

 


Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը, ավելին՝ ԱՆՑԱՆԿԱՆԱԼԻ տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով, այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից ճնշումներ են գործադրվել criminal.az, xeberinfo.com и zpolitika.info տեղեկատվական կայքերի խմբագիրների նկատմամբ։
Ադրբեջանի իշխանություններին խիստ զայրացրել է այն փաստը, որ նշված լրատվական կայքերը գործել են ոչ միայն առանց պաշտպանության նախարարության թույլտվության, այլ նաև խոսել են «ինքնասպան» եղածի մարմնի վրա առկա բռնության բազմաթիվ հետքերի ՝ այդ թվում նաև հրազենային վնասվածքների մասին։

 


Գլխավոր դատախազության հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն մի քանի լրատվական կայքերի խմբագիրների, սոցցանցերի ակտիվ օգտատերերի և բլոգերների նկատմամբ։

 

Фото Арцаха Армении.