Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Բաքու քաղաքի բանտերից մեկում, դեռ չհրապարակված հիվանդության պատճառով կալանավոր ոստիկան է զոհվել ՝ Գուլիև Մաջիդ Բալիշօղլին:


Հետաքրքիր է, որ նախկին ոստիկանը, ով 2013 թվականից կալամավոր էր ու դատապարտվել էր 10 տարվա ազատազրկմամբ, մահացել է համաներում շնորհելուց մի քանի օր առաջ: Ադրբեջանում Նովրուզ բայրամի տոնակատարությունների առթիվ Իլհամ Ալիևի հրամանով համաներում է շնորհվելու մոտ 900 հանցագործի:


Անցած տարվա մարտի վերջին, նույն տոնի շրջանակներում 600 հոգու համաներում շնորհվեց և ներքին կարգով նրանց ուղարկեցին սահման ու հենց դրանց մի մասը հիմք դրեցին ապրիլյան մարտերին:


Մեկ օր առաջ ադրբեջանական բանակը տարածեց կեղծ տեսանյութ, որտեղ իբր խոցում է հայկական դիրք: Սա արդեն հող էր նախապատրաստում, որ շուտով Ադրբեջանը հայտարարելու է զոհերի մասին: Իսկ միգուցե՞ Ալիևը արդեն թաքուն սկսել է համաներումը և զոհերին թաղելը:

 

Աշոտ Ասատրյան