Արևմուտքը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հայտարարությամբ ցուցադրեց իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանում Էրդողանի մենահամերգներին։
Վստահ եմ որ ԱՄՆ-ը քրդերի ձեռքով կստիպի որպեսզի Էրդողանը բազմիցս անիծի այն պահը երբ Պուտինին անվանեց Мой дорогой друг Путин:
Չինաստանը ույգուրներից զզված է ու Ռուսատանին անպայման կհասկացնի թե ինչ վտանգ են ներկայացնում նրա համար իր մուսուլման բնակչությունը և Միջինասիական թուրքալեզու ռուսական արտադրության երկրները։

 


Էրդողանին թվում է որ ինքը Աթաթուրքի հնարքները բանեցնելով կարող է Արևմուտքին պարտադրել մեծ զիջումների հօգուտ Թուրքիային։ Սակայն նա մոռանում է որ խաբեության ցանկացած հնար միայն մեկանգամյա գործածության համար է պիտանի։
Ռուս-թուրքական հնարավոր մերձեցումը նաև Իրանի հարգելի Այաթոլային դուրեկան չպիտի լինի։ Այաթոլան Էրդողանին իր բոլոր մանր խորամանկություններով հանդերձ կտանի ծովը և ծարավ ետ կբերի ու այն էլ բազմակի անգամներ։
Ռուսաստանը իր կենսափորձով և կերած պատմական բողկերի մրմուռը հիշելով արդեն հասկացել է թե ով է Թուրքիան և հազիվ թե Թուրքիայի դամքյաշը դառնա։

 


ԱՄՆ-ը զբաղված լինելով իր նախագահական ընտրություններով և նրան հաջորդած անհարթություններով մի պահ աչքաթող է արել Թուրքիային։ Հիմա անպայման նա Էրդողանին պիտի մի երկու դաստիարակչական ապտակներով ետ վերադարձնի ի շրջանս խելամտաց։
Այնպես որ թատրոնը մեկ արարով չպիտի ավարտվի, դրամատիզմը սովորաբար վերջին ու վճռորոշ արարում է տեղակայված լինում որպեսզի հանդիսատեսը հոտնկայս ծափահարի տեսածի տպավորիչ ազդեցության ներքո։ Սպասենք հաջորդիվ։
Չվախենաք, ռուս-թուրքական զուգապարը տխուր վախճան է ունենալու։

 

Համլետ Աբրահամյան