Մարտի 11-ին Աջարիայի ճանապարհային ոստիկանության կողմից երկու իրավախախտ վարորդների բերման ենթարկումը ոստիկանություն կտրուկ սրել է իրավիճակը Բաթումիում...Ըստ վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության տվյալների ոստիկանության մոտ հավաքված հարյուրից ավել ցուցարարների,որոնք պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի են ունեցել բախումներ...Ցուցարարները փորձել են ներխուժել Աջարիայի Ոստիկանության գլխավոր բաժին,սակայն դա նրանց չի հաջողվել,քանի որ ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ...Ըստ Грузия Онлайн-ի բախման պատճառով կա 21 վիրավոր,որոնց կյանքին վտանգ չի սպառնում...Վիրավորվածների մեջ է նաև Վրաստանի պառլամենտի պատգամավոր Իրակլի Չեիշվիլին...



Ականատեսների վկայությամբ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո,երբ իրեն որդուն այդ օրը թաղած վարորդը չթույլատրված վայրում կանգնեցրել է իր մեքենան և շտապել է դեղատուն՝մեքենայում գտնվող կնոջ համար դեղ գնելու...Այդ պահին հայտնված ճանապարհային ոստիկանները որդեկորույս վարորդին տուգանել են 200 լարիով,իսկ հետո էլ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վարորդին և նրան օգնության հասած մի այլ վարորդի բերման են ենթարկել ոստիկանություն...
Ըստ նույն Грузия Онлайн-ի Բաթումիի ոստիկանության մոտ տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալվածների թիվը հասնում է վեցի...



Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պաթարաձեն կոչ է արել բնակչությանը չենթարկվել սադրանքների և խոստացել է,որ մեկ ժամից բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն...
Ըստ վրացական ԶԼՄ-ների ցուցարարների բավական մի մեծ խումբ շարունակնում է բողոքի ակցիան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ այս պահին ևս...


Գագիկ Համբարյան