Մի քանի օր առաջ ասել էի, որ քրդերի և ազերիների միջև բախում է եղել Կարսում: Երեկ նմանատիպ բախում է գրանցվել նաև Աղըրում : Մեկ տարի առաջ Աղըրում բնակություն հաստատած երկու ազերի ընտանիքներին պատկանող ռեստորանը հրկիզել են քրդերը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ազերիները ռեստորանում չեն միացրել քրդական երաժշտություն, փոխարենը միացնելով թուրքական երաժշտություն :

 

Ազերիներն իրենց ընտանիքի անդամներին հանել են Աղըրից և հավանաբար տարել են Իգդիր, քանի որ այնտեղ իրենք ավելի պաշտպանված են : Աղըրի ոստիկանությունը փորձել է ձերբակալել այն քրդերին ովքեր հրկիզել են ազերիներին պատկանող ռեստորանը, սակայն հանդիպել են զինված դիմադրության, որից հետո դադարեցրել են ձերբակալման ուղղված գործողությունը :

 

Կարեն Հովհաննիսյան