ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (10 մարտ 2017թ.)
Մեծ պահք, օր տասներկուերորդ
Աստված ասում է.
- Պիտի պահես իմ պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որոնք հաղորդեցի քեզ:
- Եթե հնազանդվես այս բոլոր պատվիրաններին, պահես ու գործադրես դրանք, ապա քո Տեր Աստված կկատարի իր ուխտն ու ողորմածությունը, ինչպես որ երդվել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի և կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո ծնունդները, քո երկրի բերքը:

 

Օրհնյալ կլինես բոլոր ազգերից առավել: Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները: Կսպառես բոլոր այն ազգերի ավարը, որոնց Տեր Աստված քո ձեռքը կմատնի: Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են:

 

Եթե մտածես, թե՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ինչպե՞ս կարող եմ կոտորել նրանց», ապա մի՛ վախեցիր նրանցից: ... Մի՛ վախեցիր նրանց ներկայությունից, որովհետև քո մեծ ու հզոր Տեր Աստված քո մեջ է... Քո Տեր Աստված նրանց կհանձնի քո ձեռքը՝ պատուհասների մատնելով, մինչև որ մեջտեղից վերացնի նրանց:
(Երկրորդումն օրինաց 7:11-23)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան