Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում քաղաքացիական ծառայողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս առաջարկել է աշխատանքով ապահովել իրենց սիրեկաններին և սիրուհիներին...

 


"Խնդրում եմ աշխանաքով ապահովեք ձեր կանանց,ամուսիններին,սիրեկաններին և սիրուհիներին,որոնք գտնվում են ձեր կողքին,ձեր բարեկամներին և հարազատներին...Ինչ արած,եթե ձեր կինը կամ սիրուհին հիվանդ են,ապա մենք կբուժենք...Եթե կարող են աշխատել,ապա ամենաուշը ապրիլի 1-ից պետք է լինեն գործի տեղերում",-հայտարարել է Բատկան...INTERFAX.RU-ի տեղեկություններով Լուկաշենկոյի այս հրամանի կատարումը և վերահսկողությունը դրված է նախագահին կից գործող Օպերատիվ և վերլուծական կենտրոնի ղեկավար Սերգեյ Շպեգունի վրա...

 


Հայաստանի փորձից ելնելով կարող եմ ասել,որ Բելառուսի բռնապետը շատ սխալ որոշում է ընդունել...Հայաստանի դժբախտություններից մեկը կայանում է հենց նրանում,որ մեր չինովնիկների մեծ մասը իրենց սիրուհիներին և սիրեկաններին բավական պատասխանատու և բարձր վարձատրվող աշխատանքների են տեղադրում,որի հետևանքով տուժում է գործի որակը...Պատճառն այն է,որ դրանց մեծ մասի տրամաբանող և մտածող օրգանը գտնվում է ոչ թե գլխում,այլ գոտկատեղից ներքև...

 


Ավելի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում պաշտոնյաների ապաշնորհ և անմակարդակ բարեկամները,որոնք իրենց ավելի լկտի են պահում,քան իրենց գործի տեղադրողը...
Բելառուսի բռնապետը փորձում է այդ մեթոդով կրճատել պորտաբույծների բանակը սեփական երկրում...Սակայն շատ շուտով ինքն էլ կզգա,որ սիրուհիները և սիրեկանները պիտանի են միայն մեկ տեղում,իսկ չինովնիկի բարեկամը,եթե աշխատում է վերջինիս ենթակայության տակ աչքի կնկնի իր անպատասխանատվությամբ և անորակ գործով...Դրանք ավելի մեծ վնաս են տալու պետությանը քան օգուտ...

 

Գագիկ Համբարյան