Երբեմն ամենապարզ բաղադրիչներից կարելի է պատրաստել առողջության համար բավական օգտակար միջոց։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մեղրի և կաթի համադրությունը կարող է շատ օգտակար լինել։
1. Լավ քուն։ Կաթի մեջ մի փոքր մեղր ավելացրեք և օգտագործեք քնելուց առաջ։ Արդեն մի քանի օր անց կզգաք արդյունքը։ 2. Դիմացկունություն։
2 թեյի գդալ մեղրով կաթ խմելու դեպքում կարող եք ողջ օրվա ընթացքում բարձրացնել դիմացկունությունը։ Կաթը սպիտակուցներ է պարունակում, իսկ մեղրը՝ ածխաջրեր։
3. Դանդաղեցնում է ծերացման ընթացքը։ Մեղրն ու կաթը դրական ազդեցություն են ունենում ոչ միայն մաշկի, այլև ողջ օրգանիզմի վրա։
4. Հակաբակտերիալ միջոց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի ու կաթի համադրությունը սպանում է ստաֆիլոկոկը։
5. Նյութափոխանակություն։ Այս համադրությունը կօգնի փորկապության, որովայնի փքվածության և աղիքային հիվանդությունների դեպքում։
6. Շնչառական օրգանների հիվանդություններ։ Տաք կաթն ու մեղրը հրաշալի դեղամիջոց են՝ մրսածության և հազի բուժման համար։