Սիրիայում ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի թանգարանային նմուշները վաճառվում են Թուրքիայում:

 

Այստեղ անգամ վաճառվում են Աստվածաշնչեր, որոնք եկեղեցիների գրավումից հետո անեցլ էին ԻՊ-ի զինյալների տիրապետության տակ: Թուրքիայի Բուրսա քաղաքում աղմուկ հանած Աստվածաշունչի տապալված վաճառքով վերջապես Թուրքիան պաշտոնապես անդրադարձավ իր սև շուկայում թանգարանային նմուշների վաճառքին, որի գոյությունը մինչ այդ մերժում էր:

 

Այդ տապալված վաճառքից հայտնի դարձավ, որ Սիրիայից Թուրքիա վաճառքի համար բերվում են թանգարանային նմուշներ, որոնց վաճառքով զբաղվում են Թուրքիայի պաշտոնատար անձիք, բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցներ և այլն: Թուրքիան շտապեց պաշտոնապես հանդես գալ հայտարարությամբ, որով հայտարարում է, որ այդ թանգարանային նյութերը թուրքական շուկա են մտել մաքսանենգ ճանապարհով: ԻՊ-ի զինյալների ավարի վաճառքով զբաղվող Թուրքիան դեռ փորձում է ձևանալ, որ պայքարում է ԻՊ-ի դեմ:

 

Կարեն Հովհաննիսյան