ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Վորլիքը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսել է ԼՂՀ խնդրից։ Արդեն նախկին դիվանագետը իր մտքերն է շարադրել կոնֆլիկտի վերաբերյալ,որտեղ բավականին հետաքրքիր մի դիտարկում է արել։ Ըստ նրա,Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների մեջ բացակայում է քաղաքական կամքը,և գլխավորապես դա է պատճառը ,որ հարցը չի կիարգավորվում։

 

Ըստ Ուորլիքի նման պարագայում հարցի խաղաղ կարգավորման համար պետք է գործոն հանդիսանանա երկու երկրների ժողովուրդները սեփական իշխանություններից խաղաղություն պահանջելու վճառականությամբ։ Այսինքն ըստ դիվանագետի լուծում ավելի շատ պետք է կապել հանրային ակտիվ զանգվածի բողոքի քան թե երկրի քաղաքականություն իրականանցող ուժերի հետ։ Սա իհարկե որոշակի ռիսկեր է պարունակում իր մեջ,որովհետև խաղաղություն նշանակում է փոխզիջում,իսկ այդ փոխզիջումը ոչ Ադրբեջանի ու ոչ էլ Հայաստանի համար այսպես ասած հաղթանակ չի լինելու։

 

Պաշտոնի ընթացքում Ուորլիքը նման արտահայտություն անել չէր կարող բնական է,բայց շատ կարևոր է,որ պոստֆակտում մենք կոնկրետ ԼՂՀ հարցի զբաղվողների շուրթերից լսում ենք այնպիսի տարբերակ,որոնք նրանց համար ընդունելի են ,կամ նրանք համարում են հնարավոր։ ԵՎ ըստ այդմ, ստացվում է,որ նախկին համանախագահը չի տեսնում հարցի լուծումը բանակցությունների միջոցով,ավելի ճիշտ հարցի քաղաքական լուծում չի տեսնում,թեպետ ըստ նրա խաղաղությունը այլընտրանք չունի։ Սակայն այդ խաղաղությանը հնարավոր է հասնել մի պարագայում,եթե երկու կողմերում էլ հանրությունը ստիպի իր իշխանությանը գնալ դրան։ Ադրբեջանի հասարակությունը այսօր ցավոք սրտի չափազանց բևեռացված է սեփական իշխանություննեից ու դժվար էե նման դրսևորում անի։

 

ԻՆչ մնում է Հայաստանի հասարակությանը ապա մեզ մոտ մի քանի շերտեր կան,սակայն ի տարբերություն Ադրբեջանի հանրության,մեր հանրությունը շատ ավելի բաց է ու հրաշալի հասկանում է,որ հայկական կողմը խաղաղության դեմ չէ ու դրա միակ խոչընդոտողը հակառակորդ կողմն է։ Հետևաբար խաղաղության մասին կարող ենք խոսել,երբ երկու կողմերի քաղաքական իշխանությունների մոտ լինի նման նպատակա,ու ոչ թե միայն մի կողմի։ Եթե սա չկա,Աստված էլ ներքևից իջնի,միևնույնն է բան չի փոխվելու:

 

Կարեն Համբարձումյան