Կիսելյով-Սալավյով բանավեճը ավելի շուտ եկավ արձանագրելու,որ հայ լրագրությունը իրականությունից կիլոմետրերով հեռու է՝ դա առաջին։ Երկրորդ՝ ռուսները հայ-ռուսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի վատթարացման համար գլխավորապես մեղավոր են համարում հայերին ու կարելի է ասել ճիշտ էլ անում են։ որովհետև չգիտես ինչու մեր հասարակությանը թվում է,թե ռուսները,կամ առհասարակ ինչ-որ այլ գերտրերության պարտականությունների մեջ անպայմանորեն մտնումէ օգնել հայերին։

 

Տեսեք,անդրադառնալով ապրիլյան քառօրյաի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանի վարքագծին,Վլադիմիր Սալավյովը հայտարարեց,որ ճիշտ է,Ռուսաստանը միգուցե այնքան էլ լավ ընկեր չէ,սակայն միշտ կշտապի օգնության։ Անկախ նրանից սա ճիշտ է թե ոչ,շեշտադրումը հետևյալում է՝ եթե հանկարծ նույնիսկ այնպես պտահաի,որ սկսեք վարի գնալ,Ռուսաստանը կհասնի ու կփրկի ձեզ,չեք կործանվի։ Իսկ կներեք,ով է ասել որ Հայաստանի գլխավոր նպատակը գոյատևելն է։ Այն որ ռուսները մեզ հետ այդպես են խոսում մեղավոր ենք մենք,որովհետև որպես պետություն լավ չենք ձևակերպում մեր ազգային շահն ու գլխավոր նպատակաները,արտաքքին աշխարհի հետ հարաբերվելու մեր մոտեցումները։

 


Եվ ճիշտ է Սալավյովի այն հարցադրումը՝ ով է իսկապես Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Ինչ-որ մեկը գիտի դրա մասին՞ տեղյակ է թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում հայ-ռուսական հարաբերություններում թե ոչ։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են ու իրականում արտաքին քաղաքականությունը ներքին կոնֆիգուրացիաների տարբերվում է նրանով,որ այստեղ շփման մեթոդիտակն ուրիշ է ու դիվանագիտությունը քյանդրբազության հետ չպետք է խառնել:

 

Կարեն Համբարձումյան