Մարտի 9-10 Մոսկվայում նախատեսվող Էրդողան-Պուտին հանդիպմանը թուրքական կողմը ներկայանում է բավական թույլ դիրքերից' հակասություններ Իրանի հետ, սիրիական հարցում չունենալով լուրջ քաղաքական կամ ռազմական ձեռքբերումներ, լարվածության սրացումներ նաև արցախյան ուղղությամբ. Այս առումով, հատկանշական է մնում այն հարցը, թե ինչ կարող է ակնկալել Մոսկվան Թուրքիայից, այն դեպքում, երբ թուրքական կողմի սպասելիքներն ակնհայտորեն շատ ավելի մեծ են.

 

Հարավկովկասյան ուղղությամբ Մոսկվային անհրաժեշտ է պահպանել կայունություն տարածաշրջանում' ինչպես ճանապարհային այլընտրանքային հաղորդակցությունների վերականգնման ռուսական վերջին նախաձեռնությունների իրագործման, այնպես էլ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առանց ցնցումների անցկացման հարցում.

 


Եթե բանակցություններին կողմերը կարողանան գալ այս հարցերի շուրջ պայմանավորվածությունների, ինչի հավանականությունը այս պահի դրությամբ քիչ է' պայմանավորված Ալիևի ախորժակով արցախյան հիմնախնդրում, ապա մարտի երկրորդ կեսին լարվածությունը առաջնագծում դուրս չի գա վերահսկողությունից. Սակայն ամենայն հավանականությամբ մինչև ապրիլ' կապված Հայաստանում խորհրդարանական ընտրություններով' Ալիևը կգնա սահմանագծում լարվածության մեծացման' առաջին հերթին շեղելու հասարակությանը ներքին սոցիալական հարցերից, ստանալու ''խոստումներ'' միջազգային հանրությունից.

 

Կարեն Վերանյան