Ամերիկացի բժիշկները նշել են կաթնամթերքի օգտագործման լավագույն եղանակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է The Journal of Nutrition­ում, դրա մասին համառոտ հայտնել է ԱՄՆ­ի Հարվարդի համալսարանը։ Հեղինակների կարծիքով՝ հասուն տարիքում կաթի, յոգուրտի եւ պանրի օգտագործումը հանգեցնում է ողնաշարի եւ ազդրերի ոսկրային հյուսվածքի միներալ խտության կորստի նվազեցման: Այս եզրակացություններն արդարացի են, եթե մարդիկ կաթնամթերքի հետ միասին նաեւ ընդունում են D խմբի վիտամիններով հավելումներ: Բժիշկները բացահայտել են, որ կենսաբանորեն ակտիվ այդ նյութերը խթանում են կալցիումի յուրացումը, որը պարունակվում էկաթի եւ դրա հիմքի վրա պատրաստված մթերքների մեջ, որը ոսկրային հյուսվածքի գլխավոր կառուցվածքային բաղադրիչներից մեկն է: 

 

Մասնագետներն այն կարծիքին են, որ D վիտամիների եւ կաթնամթերքի օգտագործման զուգորդումը կարող է թույլ տալ բարելավել 50-­ից բարձր տարիքի ավելի քան տասը միլիոն ամերիկացիների կյանքի որակը: Այս մարդկանց մոտ ախտորոշվել է օստեոպորոզ՝ հիվանդությունը, որը բնութագրվում է ոսկրային հյուսվածքի ցածր զանգվածով եւ դրա շարունակական վատթարացմամբ: