Շուտով ընտրություններ են, իսկ մենք դեռ չենք հաղթահարել սովետը։ Համալսարաններում սովետ է, գիտությունում սովետ է... Հայաստանը սոցիալական պետություն է լոզունգի տակ շարունակում ենք հարկատուների հաշվին պաշտպանել գործատուների շահերը։ Այո՛, այս պրակտիկան էլ էր սովետ, քանի որ այն ժամանակ միակ գործատուն սովետն էր։ «Ժամանակավոր անաշխատունակության» մասին օրենքը ոտից գլուխ սովետական միություն է...


Հա, ի՞նչ էի ուզում ասել։ Այս երկու ամիս է՝ ցանկանում եմ գրել հերթական ակնարկս՝ նվիրված ԾԻԳ-երին, ՊՈԱԿ-ներին ու էլի նման բաներին, սակայն հասկացա, որ ասածիս հիմնական ուղերձն է, թե ինչպես էի ես պայքարում սովետական կարգերի դեմ հեռավոր 98-ին։ Փաստորեն՝ այդ պատերազմում հաղթողը դեռևս սովետն է...

 

Աշոտ Խուրշուդյան