Ադրբեջանը գրեթե ամեն օր փորձում է սեփական ժողովրդին ու աշխարհին ապացուցել, որ իրենց բանակի նման ուրիշը էլ աշխարհում չկա: Այո, աշխարհում նման ուրիշ սրբապիղծ բանակ ու զինվոր չկա, ովքեր չեն կարողանում հարգել սեփական բանակի զինվորի դին ու թքած ունեն դրա վրա: Բանակը միայն գնած զենքերի քանակով ու գումարի չափով չի դառնում մարտունակ:

 


Արդեն քանի օր է ադրբեջանցի դիվերսանտների դիակները փդում էին սահմանի չեզոք գոտում: Սկզբի օրերին Ադրբեջանը չէր ընդունել հայկական կողմի պահանջները ու հայկական բանակը թույլ չէր տալիս, որպեսզի մի քանի օր դիակները դուրս բերվեին: Այսօր ադրբեջանական կողմը կատարեց բոլոր պահանջները և Արցախի բանակի թույլտվությամբ վերցրեց իրենց զինվորների դիակները:

 


Տարիներ առաջ, երբ ադրբեջանական բանակը խոցեծ զորավարժության դուրս եկած մեր ուղղաթիռը, անձնակազմի մարմինները ևս ընկան չեզոք գոտում: Մենք ոչ մեկին չխնդրեցինք ու պահանջներ չդրվեց մեր առաջ: Պարզապես մեկ գիշերվա ընթացքում մեր տղերքը աննկատ դուրս բերեցին իրենց զինակից ընկերների մարմինները, քանի որ հայկական բանակում բացի պրոֆեսիոնալիզմը նաև հարգանք կա միմյանց նկատմամբ: Տվյալ օպերացիային հետևում էին նաև մի շարք միջազգային ռազմական կառույցներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն: Բոլորը շատ բարձր էին գնահատել այդ օպերացիան:
Դե ասա այդքան լավ բանակ էիք չթողնեիք ձեր զինվորների մարմինները էդքան հոտեին: Միշտ այ տենց մեր պայմանները կատարող լինեք:

 

Աշոտ Ասատրյան