Ինչպես արդեն հայտարարվել էր շփման գծի չեզոք գոտում գտնվող ադրբեջանցիների դիակների տարահանման գործնթացը պետք է տեղի ունենար երեկ, սակայն ադրբեջանական կողմը ձեռք բերված պայմանավորվածությունը խախտել էր , ինչի պատճառով տարահանում տեղի չէր ունեցել:

Քիչ առաջ ՊԲ ի պաշտոնական կայքը տարածեց հաղորդագրություն , որում մասնավորապես ասվում էր 
«Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»

Հ.Գ

Ինչպես հասկացանք ադրբեջանական կողմը վերջը համաձայնվել է մեր պայմաններին:Այստեղ հաևց է առաջանում , որ եթե պետք է ընդունեիք մեր պայմանները ինչու՞ եք անիմաստ երկարացնում......

 

 

Վիտալի Մանգասարյան