Իսպանացի գիտնականները կարծելով, որ նարնջի օգտակարությունը թերագնահատվում է, նոր ուսումնասիրության են ենթարկել նարնջին: Ինչպես պարզվել է, նարինջները տասն անգամ ավելի հարուստ են հակաօքսիդանտներով, քան կարծում էին նախկինում:

 

Նարնջի օգտակարությունը կապում են նրա վիտամինային եզակի հարստության հետ: Նարինջը վիտամին C-ի պահեստարան է, որը ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ:

 

Մեկ բաժակ նարնջի հյութն իր մեջ D վիտամինի խորհուրդ տրվող օրական չափաքանակ է պարունակում: Առավոտյան մեկ բաժակ նարնջի հյութը կապահովի օրվա թարմությունն ու առույգությունը: