APA գործակալությունը հաղորդում է,որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել և ցավակցել փետրվարի 25-ին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած բախումների պատճառով սպանված և վիրավորված ադրբեջանցի ասկյարների հարազատներին և մտերիմներին,ինչպես նաև ողջ ադրբեջանցի ազգին...

 


Ադրբեջանում տարակուսանք է առաջացրել եղբայրական Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը,քանի որ Բաքվում բացի նրանից,որ ընդունել են,որ զոհեր և վիրավորներ ունեն,մինչև հիմա ոչ մի զոհի և վիրավորի թիվ և անուն չեն տվել...Նույնիսկ ալիևյան կայքերն են նյարդայնացած,որ ազերի ոչնչացված ասկյարների փաստի մասին նրանք իմանում են ոչ թե հարազատ ՊՆ-ից,այլ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից...Այս փաստը ևս մեկ ապացույց է ադրբեջանական հասարակության համար,որ սեփական երկրիը խաբում է իրենց...
Հիշեցնեմ,որ այս ծանր իրավիճակից դուրս գալու և հայկական կողմին զոհեր վերագրելու համար ալիևյան ԶԼՄ-ները "այլասերել" էին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը...

 


Ադրբեջանի քաղաքական էլիտան հիստերիայի մեջ է...Ապրիլյան կարճատև պատերազմում իրենց կարծիքով ունեցած շատ մեծ հաջողությունները և փորձերը ձերբազատվել պարտվածի բարդույթից,որով ազերի հասարակությունը տառապում է 25 տարի ի չիք են դառնում այս անհաջող դիվերսիայի պատճառով,որի ժամանակ ազերիները կորցրել են 7-16 ասկյար (ըստ սոցցանցերի ադրբեջանական օգտատերերի տվյալների)...Հենց այդ փաստով կարելի է բացատրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի,փոխվարչապետ Ալի Ահմեդովի,գնդապետ Ռամալդանովի և երեսփոխան Զեյնաբ Խանլարովայի լաչառառազմատենչական բարբաջանքները...

 

Գագիկ Համբարյան