Մեծ մտավորականի պատգամները
Այժմ և հետագայում աշխատեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ:
Այս լույսի տակ կամ ավելի ճիշտ՝ խավարի, դուք պետք է սովորեք հույսը սեփական տան շիլայի վրա դնել, այսինքն՝ ինքնուրույն կառավարել աշխատանքը, առնվազն դրա մի մասը, որը ձեզ հասանելի է:
Եթե այնպես պատահի, որ կցանկանաք ուրիշի կնոջը, հիշեք գոնե, որ դա կխոսի ձեր երևակայության, չիմացության, հավատի պակասի մասին՝ առ կյանքի անսահման հնարավորությունները: Ծայրահեղ դեպքում փորձեք հիշել, թե որքան հեռվից՝ աստղերի, տիեզերքի խորքից կամ հնարավոր է՝ դրա մյուս կողմից է հասել այն չանելու պատգամը, ինչպես նաև՝ մերձավորին սեփական անձի պես սիրելու գաղափարը:
Ամեն կերպ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց: Ցուցամատ ցույց տվող մարդը զոհի նշան է, միջնամատը՝ հանձնվելու: Մեղքն ինչ-որ բանի վրա գցելու պահին դուք կորցնում եք սեփական ուժերով հարցը լուծելու վստահությունը:
Ինչքան էլ ակնհայտ ու անդառնալի լինի ձեր պարտությունը, քանի դեռ ձեր գիտակցությունը տեղում է, քանի դեռ կարող եք «ոչ»-ն արտաբերել, ժխտե՛ք այն:
Ընդհանրապես, սովորեք կյանքը հարգել ոչ միայն նրա գեղեցկությունների, այլև դժվարությունների համար. դրանք խաղի մի մասն են, ու լավն այն է, որ սուտ չեն: