Վերջերս ճապոնացի բժիշկ Հիտոսի Վատանաբեն հասարակության հետ կիսվել է նիհարելու սեփական փորձով: Նա աշխարհին պատմել է առավոտյան բանանային դիետայի մասին, որն արդեն փորձարկում է ամբողջ Ամերիկան:

 

Ինչու՞ է այդ դիետան այդքան հայտնի դարձել: Վատանաբեն պնդում է, որ նիհարելու համար պետք է միայն սովորական նախաճաշը փոխարինել բանանով՝ օգտագործելով այն գոլ ջրի հետ:

 

Հիտոսի Վատանաբեն ասում է, որ գոլ ջրի հետ զուգորդված բանանը հանգեցնում է նյութափոխանակության արագացմանը, ուստի մարդը, ով պահում է բանանային դիետան, կարող է ճաշին և ընթրիքին ուտել ամեն ինչ և միևնույնն է, նա անխուսափելիորեն կնիհարի: Գումարած ամեն ինչին, չհասած բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն օսլա, ինչի պատճառով մենք քաղց չենք զգում: Արդյունքում ճարպի այրման գործընթացն ավելի ինտենսիվ է կատարվում: Իսկ սենյակային ջերմաստիճանի ջուրը բարելավում է մարսողությունը և նվազեցնում է քաղցի զգացողությունը: