ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (24 փետրվար 2017թ.)
Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված:

 

Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց:

 


Բայց հետո Աստված՝ մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց մեզ ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար: Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ:
(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 3:2-5)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան