Ընտրությունները, սովորաբար, աչքի են ընկնում մի բանով. բոլոր քաղաքական ուժերը կամ նրանք, ովքեր փորձում են ժողովրդի առջև հանդես գալ որպես քաղաքական գործիչներ, սկսում են ներկայանալ ազգի փրկչի կերպարով ու համոզել մարդկանց՝ իրենք անփոխարինելի են: Թե ինչ է լինում դրանից հետո, հուշել կարող է միայն նույն հասարակության դառը փորձն, երբ նույնիսկ ամենակատաղիները մեծ հաճույքով գնում են իշխանություների հետ համագործակցության ու մեկ օրում դառնում նվիրված իշխանամետներ:

 


Միակ ուժը, որ այսօր կարող է իրական այլընտրանք դառնալ իշխանություններին ու որը երբեք մարդկանց հուսախաբ չի անի, «Ծառուկյան» դաշինքն է՝ անկասկած: Ինչո՞ւ հենց այս քաղաքական ուժը, քանի որ միայն այս ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անցած ուղին ու գործունեությունն է, որ փաստում է՝ նա երբեք սին տեղը խոստումներ հնչեցնողներից չէ ու եթե խոստանում է, ապա խոստումն այդ ենթակա չէ բեկման: Այնպես որ՝ վստահ կարող ենք ասել՝ բոլոր այն գաղափարները,որոնք ընկած են Ծառուկյան դաշինքի ծրագրի հիմքում, ենթակա են լինելու կյանքի կոչման՝ ծրագրային դրույթներ,որոնք իրական հիմք կարող են հանդիսանալ Հայաստանում փոփոխություններ կատարելու:

 

 Նորայր Հակոբջանյան