1931 թվականի լուսանկար է: Նկարում պատկերվածը Հռիփսիկ Ստեփանյանն է: Համեստ արտաքինով, խելացի հայացքով այս կինն իր էջն ունի մեջ պատմության մեջ: Նա առաջին հայ կին կինոմեխանիկն է: Ավարտել է Հայկոոպի կուլտուրայի բաժնի կողմից բացված կինոմեխանիկների դասընթացները և աշխատանքի է անցել Ղամարլուի (Արտաշատի) շրջանում: Իսկ այն տարիներին կնոջ համար նման մասնագիտություն ընտրելը մեծ համարձակություն էր պահանջում: Հիշենք նրան:

 

 

Фото Hovik Charkhchyan.