Չեմ ուզում ծխելու քարոզ անել, բայց ծխողների դեմ վհուկների որս ծավալողները դժողքում նիկոտինի լճերի մեջ են լող տալու։ Առողջության ու վեհ արժեքներից խոսակցություններն էլ «սավսալ» զինվորի մոտ բացի մի երկու քաղցր խոսքից, ոչինչ չեն առաջացնելու։

 


Ըստ իս, շատ սխալ ու շատ անիմաստ նախաձեռնություն էր։ Նաև անարդար։ Ես էլ ծխող եմ ու տանել չեմ կարողանում, որ իմ տեղը որոշում են, թե ինչն է ինձ համար վնասակար, իսկ ինչը՝ օգտակար։ Չե՞ս ծխում, ապրե՛ս, հրաշալի է, բայց մի՛ փաթաթիր քո որոշումը ծխողի վզին։

 


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․
Խոսքը պայմանագրային զինծառայողներին հատկացվող սիգարետների մասին է։ Ժամկետայիններին սիգարետ չեն տալիս դեռ 2007 թվականից առնվազն (փոխարենը՝ 1000 դրամ ավել են տալիս աշխատավարձին)։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան