Արցախում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ են խոսում այն մասին, որ պատերազմող երկրի նախագահի իշխանական լիազորությունները պետք է էապես ընդլայնվեն ու երեկ հանրաքվեի դրված նախագիծը հենց այս խնդիրն է լուծում:

 

Գործնականում, այդ փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ մինչև 2020 թվականը Արցախի նախագահ է հանդիսանալու ժողովրդի քվեն չստացած մեկը:

 

Բանն այն է, որ ըստ ներկայացված նախագծի այդ ժամանակահատվածի համար սահմանված է անցումային շրջան, որի ընթացքում երկրի նախագահ է լինելու Արցախի գործող ԱԺ-ի կողմից ընտրված անձը, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն օտարված է լինելու սեփական երկրի իշխանությունը ձևավորելու իր անվիճարկելի և չմիջնորդավորված իրավունքից: Անշուշտ այս հանգամանքն արցախյան ժողովրդավարության ապագայի նկատմամբ լավատեսություն չի կարող ներշնչել:

 

Արման Մելիքյան