Գիտնականները խորհուրդ են տալիս հատկապես ձմռան ամիսներին որքան հնարավոր է շատ աղցաններ օգտագործել, քանի որ դրանք շատ կարևոր են օրգանիզմի իմունիտետի, ինչպես նաև առհասարակ առողջության պահպանման համար: Նրանք նշում են, որ ցուրտ ամիսներին հնարավոր է ամեն տեսակ բանջարեղեն պահպանել՝ սառեցնելով դրանք սառնարաններում: Բանջարեղենները չեն կորցնում իրենց օգտակարությունը և համը: Աղցանները ցուրտ ամիսներին կարևոր են ոչ միայն իրենց վիտամինային կոմպլեկսների շնորհիվ, այլ համային և սննդային բովանդակությամբ: Աղցանները օգնում են պահպանել իմունային համակարգը՝ խուսափելով տարատեսակ վիրուսային հիվանդություններից և ընդհանուր թուլությունից: