Ադրբեջանը փորձում է իր ավագ եղբոր փորձը կիրառել Հայերի վրա: Ինչպես որ թուրքերը բոլոր քրդական ինքնապաշտպանական ջոկատներին ճանաչում են որպես ահաբեկչական խմբավորումներ և աշխարհից էլ պահանջում են նույնը, այնպես էլ Ադրբեջանը 1991-94թթ Արցախում կռված ֆիդայական ջոկատներին հայտարարել է ահաբեկչական կառույց և փորձ է անում այն տեղափոխել միջազգային հարթակ: Ինչպես Թուրքիան Իրաքում, Սիրիայում, այսինքն ոչ իր տարածքում գտնվող քրդական ինքնապաշտպանական ջոկատներին է համարում ահաբեկչական կառույց, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանում և Արցախում իրենց սրբազան պարտքը կատարած ֆիդայական ջոկատներին համարում է ահաբեկչական կառույց:


Ադրբեջանը մոռանում է, որ ինչպես իրենք, այնպես էլ թուրքերը և քրդերը (քրդերի դեպքում Արևմտյան Հայաստանի մասով) կռվում են ոչ իրենց հողերի համար: Հայերի դեպքում չի աշխատի և ոչ մի փորձի կիրառում, քանի որ Արցախի հարցը հարց է Ադրբեջանի համար, որն արհեստածին է, իսկ Հայաստանի համար այն վաղուց լուծված է ի շնորհիվ հենց այն նույն ֆիդայինների որոնց Ադրբեջանը համարում է ահաբեկիչ... Եթե շարժվենք Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությամբ, ապա ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդները, որոնց նա համարում է ազգային փոքրամասնություն, նույնպես պոտենցիալ ահաբեկիչներ են, քանի որ վաղ թե ուշ նրանք էլ զենք կվերցնեն իրենց ազատության ու շինծու պետության կապանքներից ազատվելու համար:



Կարեն Հովհաննիսյան