Չինաստանի մասին երեկ նյութ եմ լսում, որտեղ պատմվում էր, որ Չինաստանը 18-րդ դարում եղել է հետամնաց, փակ, ինքնաբավ երկիր։ Եվրոպան անընդհատ փորձել է առևտրային հարաբերությունների մեջ մտնել Չինաստանի հետ' մետաքսի և ճենապակու փոխանակում կատարել եվրոպական որևէ ապրանքի հետ, բայց չինացիներին եվրոպական ոչինչ չի հետաքրքրել։ Եվրոպան ելքը գտել է, սկսել են թմրանյութեր ներկրել, չինացիներին թմրանյութ օգտագործել սովորեցնել։ Կարճ ժամանակ անց Չինաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը դառնում են թմրամոլ և կախվածության մեջ ընկնում Եվրոպայից։ Չինաստանի կայսրը ստիպված փակում է սահմանները, որից հետո Եվրոպան ամբողջովին գաղութացնում է Չինաստանը։ Գաղութացումը տևում է հարյուր տարի, որի համար այդ ժամանակահատվածը չինացիներն անվանում են ամոթի հարյուրամյակ։
Իսկ հիմա ամբողջ աշխարհն է կախվածության մեջ չինական ապրանքներից։ Չինաստանը ոնց որ մուռը հանում է։ ՀՆԱ-ով հիմա աշխարհում առաջինն է։

 

Հարություն ՄՆացականյան