Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը բազմակողմանի է պայքարում հայերի և Հայաստանի դեմ...Հակահայկական քաղաքականության գլխավոր թեզերից մեկը՝մահմեդական աշխարհին Հայասատնի դեմ տրամադրելն է և Արցախյան պատերազմը կրոնական կոնտեքստից ներկայացնելն է...


Հարցազրույց տալով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը ապշերոնյան բռնապետը բացի "շաբլոն" արտահայտություններից,որ Բաքուն թույլ չի տա,որ Արցախը անկախանա և այլն նաև փորձել է կրոնական երանգավորում տալ Արցախյան կոնֆլիկտին...


"Լեռնային Ղարաբաղում հայերը ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները,թանգարանները,մզկիթները,այդ թվում նաև Աղդամում և Շուշիում...Այդ գործողություններն ուղղված չեն միայն Ադրբեջանի պատմական ժառանգության,այլև միևնույն ժամանակ մահմեդական արժեքների դեմ...Արդյունքում, տարակուսանք են առաջացնում Հայաստանի փորձերը կարգավորելու և ամրապնդելու հարաբերությունները որոշ մահմեդական երկրների հետ...Մահմեդական երկրները,որոնք մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ պետք է հաշվի առնեն "Իսլամական կոնֆերանս կազմակերպության" ընդունած բանաձևերը,որոնք Հայաստանը ճանաչում են որպես ագրեսոր պետություն",-ավարտել է իր ճառը Ադրբեջանի բռնապետը...


Իլհամ Ալիևը "որոշ մահմեդական երկրներ" ասելով ի նկատի է ունեցել հիմնականում Իրանին,որի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն հիստերիա են առաջացնում "մահմեդական" Ադրբեջանում...Բաքվում փորձելով մահմեդական երկրներին մեղադրել քրիստոնյա Հայաստանի հետ համագործակցելու և դրանով Ադրբեջանին "ցավացնելու" համար,մոռանում են,թե ինչպես են դարձել մահմեդական աշխարհի ամենամեծ թշնամի և ատելի երկրի՝Իսրայելի ֆորպոսստը տարածաշրջանում...Հիշողությունից շատ թույլ Իլհամ բաբան լավ կլիներ "Իսլամական կոնֆերանս կազմակերպության" հակահայկական բանաձևերը հիշելուց նաև չմոռանա նույն կազմակերպության հակաիսրայելական հարյուրավոր բանաձևերը,որոնց առկայությունը անտեսվում է Բաքվի կողմից...Ադրբեջանի կողմից հրեական պետությունից գնված 4-5 միլիարդ դոլլարի զինտեխնիկան ուղղված չէ միայն Հայաստանի,այլև հարևան մահմեդական երկրների դեմ...Կոնկրետ՝Իրանի և Թուրքմենստանի...


Այսքանից հետո ազերիները կարող են իրենց թույլ տալ որևէ մահմեդական երկրի մեղադրել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար...
Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ակնարկած Աղդամի (Ակնայի) և Շուշիի մզկիթներին,ապա դրանք ավերված չեն և բացարձակ կապ չունեն իրենց ադրբեջանցի անվանողների հետ...Սա է հենց հակաիսլամական քաղաքականության կոնկրետ դրսևորում,երբ Բաքուն յուրացնում է այլ ազգերի,իսկ այդ մզկիթների պարագայում՝ պարսկական կրոնական և պատմական հուշարձանները...


Հ.Գ.99-ամյակը դեռ չբոլորած եկվոր,ԱԹԵԻՍՏ ազերի "ազգը" շատ ծանր է տանում Հայաստանի բազմադարյա սերտ կապերը Իրանի և արաբական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ...


Գագիկ Համբարյան