Լուրեր են շրջանառվում, որ Երևան քաղաքի անձնագրային բաժանմունքներն այս օրերին աշխատում են գերլարված ռեժիմով: Խնդիրն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներն իրենց "երեսը պարզելու" նպատակով հազարավոր գյուղաբնակների բերում-գրանցում են Երևան քաղաքում: Սա անվիճելի ապացույցն է այն իրողության, որ նոր Ընտրական օրենսգիրքը բնավ էլ չի նպաստում ընտրապայքարում կուսակցական-գաղափարախոսական տարրի ամրապնդմանը:

 

Պայքարը ոչ թե քաղաքական ուժերի գաղափարների ու ծրագրերի, այլ "մարդաորսի" հմտության աստիճանի միջև է: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում ընտրական մշակույթն առնվազն դոփում է տեղում:

 

Գևորգ Պետրոսյան