Այսպես կոչված' բարեփոխված Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ "կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը": Կարծում եմ' այդ կամքի ձևավորման վրա ուղղակի ազդեցություն են թողնում ԱԺ պատգամավորության թեկնածուների կերպարները: Արդեն իսկ նշմարվում է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների առնվազն 2/3-ը ոչ մի կապ չունի Խորհրդարանի և խորհրդարանական աշխատանքի հետ: Ու ամենածիծաղելին հանրային մեղադրանքից պաշտպանվելու նպատակով բերվող պատճառաբանությունն է, թե "կուսակցությունն այդպես է որոշել"...:


Բա քո խիղճն ուր մնաց, այ ընկեր: Ինչ է' եթե կուսակցությունը մի գեղեցիկ օր որոշի, որ ասենք' ես պետք է դառնամ տիեզերագնաց, կամ ընդգրկվեմ Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի կազմում' որպես դարպասապահ, ուրեմն պետք է համաձայնեմ?...
Դա խայտառակ մտածողություն է' իր խայտառակ հետևանքներով... Ահա այսպես են կուսակցությունները նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը, այսպես են տեր կանգնում իրենց ընդունած Սահմանադրությանը...

 

Գևորգ Պետրոսյան