Ըստ ԱՄՆ-ի նախագահի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերի՝Սպիտակ տունն ունի բազմաթիվ ապացույցներ առ այն, որ նախորդ տարվա նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում տեղ են գտել մեծամաթիվ ընտրակեղծիքներ:
Թվարկված օրինախախտումների շարքում են՝ ավանդական դարձած՝ միաժամանակ տարբեր նահանգներում բնակվող անձանց կողմից կրկնաքվեարկության փորձերը, մահացածների փոխարեն, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից քվեարկության դեպքերը:


Փաստորեն, ընտրական գործընթացներում հայկական և աշխարհի ամենաժողովրդավարականներից համարվող ամերիկյան համակարգերի միջև միակ էական տարբերությունն ընտրակաշառքի իրողությունն է. գրեթե կասկած չունեմ, որ ամերիկյան հաջորդ համապետական ընտրություններում բավական արդյունավետ այդ մեթոդը ևս լայն տարածում է գտնելու:

 

Արմեն Պետրոսյան