Քանի որ նախընտրական բալագանը սկսվել է, մեկ խորհուրդ եմ ցանկանում տալ, քանի որ այսօր արդեն այդ թեման արծարծվել է։


Հիշե՛ք, մեր իրականության պայմաններում որևէ հասարակական-քաղաքական գործիչ, որը հայտարարում է, թե մեր սահմանները 18 տարեկանների պահելու բանը չէ, վստահաբար դեմագոգ է ու պոպուլիստ։ Ու դա լավագույն դեպքում։


Բացի նրանից, որ նման դեմագոգը երբեք չի կարող ցույց տալ, թե որտեղի՞ց ենք ճարելու այն 40-50,000 հոգուն, ովքեր պայմանագրային հիմունքներով կծառայեն բանակում ու առավել ևս՝ այն գումարները, որոնք պետք կգան նման պայմանագրային բանակ պահելու համար, պետք է միշտ հիշել, որ բոլոր ժամանակներում ու բոլոր պատերազմներում «18 տարեկան» զինվորը եղել է ամենաարդյունավետը։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան