«Նախընտրական այս ժամանակահատվածում, երբ միանգամայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված' քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը դառնում է ժողովրդի կողմից ճիշտ ընկալվելն ու հանրության վստահությունը շահելը, հաճախ կարող ես ունկնդիր դառնալ պոպուլիստական ելույթների, որոնք, ըստ էության, իրենց խորքում ոչինչ չեն պարունակում, զերծ են բովանդակային մասից:

 

Փետրվարի 10-ի Գագիկ Ծառուկյանի ելույթը, որ, անշուշտ, դեռևս պետք է ըստ արժանվույնս վերլուծել ու հասկանալ դրանում ամփոփված խորքային մեսիջները, վերը նշվածի ճիշտ հակառակն էր. այն կատարելապես զերծ էր պոպուլիզմի կամ ամբոխահաճության նույնիսկ ամենաաննշան տարրից: Ծառուկյանի ելույթն, ըստ էության, համառոտ անդրադարձ էր ժողովրդին հուզող ամենակարևոր խնդիրներին, ու, որ չափազանց կարևոր է, իր մեջ պարունակում էր նաև նույն այդ խնդիրների լուծման բանալիները:

 

Խոստովանենք, որ ոչ հաճախ, իսկ ավելի ճիշտ' հազվադեպ կարելի է լսել ելույթներ, որոնք, բացի հանրության վրա այսրոպեական տպավորություն թողնելուց, ուրիշ ոչնչի կոչված չեն: Վստահաբար, եթե միայն Ծառուկյանի ելույթում հնչած բանաձևերն ու միջոցառումները կյանքի կոչվեն' լուծում տալու կենսական խնդիրներին, Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կարող է դուրս գալ լճացած վիճկից: Ասել կուզի' իր կարճ ելույթով բանախոսը տվեց այնպիսի հարցերի պատասխաններ, որոնց լուծման մեխանիզմների մասին շատերն անգամ չէին էլ կռահում. ելույթն այդ՝ կրում էր ոչ թե հռետորական բնույթ, այլ միանգամայն գործնական, ինչն, անկակսած, չի կարելի չողջունել»:

 

Աշոտ Գաբրիելյան