Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որը նշանավորվեց Գագիկ Ծառուկյանի կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրմամբ: Հատկանշական են Գագիկ Ծառուկյանի ելույթում հնչած խնդիրներն ու դրանց լուծման բանաձևերը: Առավել ուշագրավը դա սոցիալական բնույթի հիմնահարցն է, որը վերաբերվում է բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությանը: Իհարկե հանրությունը իր կաշվի վրա զգում է բանկերի վարած սխալ և անարդար քաղաքականության դառը պտուղները, սակայն երբ Գագիկ Ծառուկյանը հանրային կերպով խոսեց թվերի մասին, դրանք իրոք որ ահասրսուռ են:

 

Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք, 1 միլիոն 400 հազար վարկառու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքում ամենաքիչը 2, 3 վարկառու է առկա:

 

Ինչպես Գագիկ Ծառուկյանը նշեց իր խոսքում, այս խնդիրը ենթակա է հապշտապ լուծման, որը կթեթևացնի հասարակության սոցիալական բեռը: Անգամ խնդրի լուծման դեղատոմս առաջարկեց և Արաբական էմիրությունների օրինակը բերեց: Իսկ խնդրի լուծման բանաձևը հետևյալն է, անհրաժեշտ է վերանայել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները և դրանք հասցնել օպտիմալի, որ ոչ մի կողմն էլ չտուժի: Այս պարագայում կարևորը գերշահույթը չէ բանկերի համար, այլ բանկի և վարկառուի միջև վստահության կապի ապահովումն է, որն էլ թույլ կտա վարկառուին բիզնես ոլորտում կայանալ:

 

 

 

Լյովա Մնացականյան