Քաղաքական խճանկարն ամբողջությամբ փոփոխության ենթարկվեց փետրվարի 10-ի ԲՀԿ համագումարից հետո, երբ քաղխորհուրդը որոշում կայացրեց կուսակցության նախագահի պաշտոնը կրկին վստահել Գագիկ Ծառուկյանին: Պատահական չէր այս քայլը, քանզի երկրում լուրջ և արմատական փոփոխություններ ցանկացող ուժը պետք է գլխավորեր մեկը, ով մոտիկ կանգնած լինելով ժողովրդին, քաջատեղյակ է նրան հիմնահարցերի և մտահոգությունների մասին, ով տարիներ շարունակ բիզնես ոլորտում իր կողմից ծավալած գործունեության արդյունքում հստակ գիտի տնտեսության ողնաշարը վերականգնելու խնդրի բանաձևը: Այս երկու կարևոր խնդիրներից էլ սկիզբ են առնում և սնուցվում մնացած բոլոր խնդիրները, որոնք ծանր բեռի նման շալակել են երկրի տնտեսությունն ու ժողովուրդը:

 

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հստակ էր, անմիջականությունն ու հանպատրաստից խոսելու ունակությունն արդեն իսկ խոսում է գործչի անկեղծության և անշահախնդրության մասին: Ներկայիս քաղաքական դաշտում ժողովուրդը նման մեկին է փնտրում, ով օդի մեջ չէ խոստումներ տալիս, այլ խոսքը գործի է վերածում, ինչպես տարիներ շարունակ գործել է հենց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի ղեկավարության ներքո գործունեություն ծավալող ուժը, իր համախոհների, իր վստահության և համակրանքի արդյունքում, դաշտում օրակարգ թելադրող ուժ կարող է դառնալ, իսկ դա խոսքը գործի վերածելու կարևոր նախադրյալներից է:

 

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հասարակության գրեթե 70% սիրում և վստահում է հենց Գագիկ Ծառուկյանի նման մարդկանց, ովքեր առաջնայնություն են տալիս, ոչ թե սեփական շահին և օգտվելով ժողովրդի հավատից, փորձում են դա ծառայեցնել դեպի պաշտոն տանող ճանապարհի հարթեցման համար, այլ կարևորում են պետական և հասարակական շահը, համընդհանուր շահը, առանց որի պետության զարգացման և առաջխաղացման մասին անգամ խոսք լինել չի կարող: Կան հստակ խոստումներ, կա հավատ, կա լուրջ երաշխիք՝ Ծառուկյանի ներկայությունը, մնում է ճիշտ կողմնորոշվել, չտրվել նախապաշարմունքներին և սադրանքներին ու կատարել ճիշտ ընտրություն: Կասկած չկա անգամ, որ մոտակա խորհրդարանական ընտրությունները իրենց կարևորությամբ և ֆորմատով, տարբերվելու են թեկուզ մենակ այն ասպեկտներով դիտարկված, երբ ներքին և արտաքին մարտահրավերների հետ մեկտեղ, իրավունք չունենք պառակտված և թույլ քաղաքական ծրագրերով հանդես գալ, անհրաժեշտ են հստակ և շեշտակի առաջարկներով հանդես գալ և իկատար ածել, ինչն էլ կտա բաղձալի պտուղներ հաղթանակների տեսքով:

 

Սարգիս Հարությունան