Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ'


Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս,


Պսակված Տիրոջ հաղթական Խաչով,


Մեր անձերի փրկության համար


Եղիր բարեխոս Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ,


Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ,


Այժմ և հավիտյան. Ամեն:

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան