Իշխան Զաքարյանը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ կանգնելով իր ընկերոջ Գագիկ Ծառուկյանի կողքին:Նրա կատարած քայլն, իրոք, օրինակելի է: Այսօր նրա նման կազմակերպչական բացառիկ կարողություններով օժտված անհատներ շատ քիչ կան:


Զաքարյանը նախընտրեց քաղաքական պայքարի մեջ մտնել արդարության սկզբունքով ու անարդարություններին լինել ընդդիմություն:


Նրա՝ պետական կառավարման համակարգում երկար տարիների աշխատանքային փորձառության, բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ' «Ծառուկյան դաշինքը» մեծ հաջողություններ կունենա:


Բացի այդ' Զաքարյանը և Ծառուկյանը միասին երկար ճանապարհ են անցել, նրանց միջև առկա է անխախտ վստահություն՝ ինչը էլ ավելի է ամրապնդում օրեցօր թափ հավաքող Ծառուկյան դաշինքը: