«Հենց նոր հրաժարական տվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հրաժարականի տրամաբանությունը մեկն է՝ կանգնել «Ծառուկյան» դաշինքի կողքին: Ասեմ, որ բավականին լուրջ դերակատարում է վստահված Զաքարյանին՝ ղեկավարել նախընտրական շտաբը:

 

Սա նշանակում է Հայաստանում կառավարման լավագույն մասնագետներից մեկը, ով ամենալավն է տիրապետում երկրի ֆինանսական, քաղաքական անցուդարձին կանգնում է այս դաշինքի կողքին և հզորացնում այն:

 

Պետք է նկատենք նաև, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը բավականին լուրջ պաշտոն է, ինչից հրաժարվելը հանուն նոր պայքարի, հանուն երկրի լավ ապագայի խոսում է միմիայն պաշտոնյայի՝ երկրում փոփոխությունների ձգտման մասին»:

 

Գրառումը՝ Արաքսյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից