Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խմբավորումների շարքում դասելու շուրջ քննարկումներ են ընթանում Ամերիկայում' ըստ որոշ արևմտյան լրատվամիջոցների: Խոսվում է այն մասին, որ նմանատիպ առաջարկ են արել ԱՄՆ նախագահ Թրամփին վերջինիս խորհրդականները, սակայն առայժմ փաստաթղթային ձևակերպում այդ առաջարկը չի ստացել:


Իրանի զինված ուժերի հիմնասյուներից մեկին, որ տևական ժամանակ պայքարում է ահաբեկչության դեմ, այդ թվում նաև «Իսլամական պետության» դեմ, դասել ահաբեկչական խմբավորումների մեջ, անհասկանալի է և ստեղծում է տպավորություն, որ Թրամփը, գալով իշխանության, իր առջև խնդիր է դրել ոչ թե ամերիկյան հասարակության խնդիրներով զբաղվել, այլ նոր խնդիրներ ու խառնաշփոթ ստեղծել առանց այն էլ դժվարին օրեր ապրող Մերձավոր Արևելքում:


Իրանում բավական հանգիստ են նայում Թրամփի հակաիրանական քայլերին: Այս անգամ բավարարվել են ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի պատասխանով, որն Ամերիկային անվանել է «թղթե վագր»' նշելով, որ նույնիսկ ամերիկյան վերլուծաբաններն են խոստովանում, որ Իրանի հետ առճակատումը լուրջ ռիսկեր է պարունակում նաև հենց ԱՄՆ-ի համար:

 

Արտյոմ Տոնոյան