ՀՀ պետական ապարատում երկու պաշտոն կա, որոնք փաստացի (ոչ թե օրենքով) վեր են ածվել անպատասխանատվության կղզյակի, ինչի համար էլ դարձել են անգործ ու անպիտան կադրերի բաղձանքը...


Դեսպան և պատգամավոր...


Ոչ դեսպաններն են պատժվում անգործության, թերի աշխատանքի և անհետ կորելու համար, ոչ էլ պատգամավորները:


Ահա այն հիմնական շարժառիթը, ինչի թելադրանքով էլ շատերն ուզում են տիրանալ կամ մանդատի, կամ դեսպանի պաշտոնին... Ահա թե ինչու են այդ ցանկությանը հասնելու համար ոմանք աճուրդի հանել իրենց թե նյութական, և թե բարոյական արժեքները...

 

Գևորգ Պետրոսյան