Որոշ ուժեր և իրենց սպասարկող լրատվականներ, արդեն հոգեվարքի մեջ են, այն փաստից, որ «Ծառուկյան» դաշինքը օրեցօր հզորանում է, որ «Ծառուկյան» դաշինքի համախոհների շարքերը գնալով խտանում են: Քաղաքական պայքարի տեսանկյունից, չկարողանալով լուրջ հակազդեցություն ցուցաբերել և կանխել այս համաժողովրդական միավորման պրոգրեսիվ զարգացումը, իրենց չափազանց նեղ սուբյեկտիվ տեսանկյունից փորձում են մութ սենյակում սև կատու գտնել:

 

Մասնավորապես լրատվականներից մեկը, այսօր հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել ՌԱԿ կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի համագործակցությանը, որը տեղի չի ունեցել, քանզի ՌԱԿ-ի ներսում տարակարծություն է ձևավորվել, իսկ այս պարագայում չդիտարկել նման երկփեղկված կուսակցության հետ համագործակցության տարբերակը, խելամիտ է և բխում է միայն դաշինքի շահերից: Այս ամենից հետո, ի՞նչ պատճառաբանություն պետք է հորինի lragir.am կայքը. որպեսզի արդարացնի իր անբովանդակ և անտրամաբանական «հոդվածը», որը վերնագրվել է՝ «Գագիկ Ծառուկյանի առաջին խոշոր ձախողումը»:

 


Աբսուրդի չափաբաժինն այս վերնագրում այն աստիճան շատ է, որ ծիծաղից բացի, այլ ռեակցիա ընթերցողի մոտ չի առաջանա::
«Ծառուկյան» դաշինքն իր հզորության և կայացածվածության համար մեղմ ասած պարտական է Գագիկ Ծառուկյանին, ում հեղինակությունը, ամենաժողովրդական գործչի համբավն արդեն իսկ ծանրակշիռ ներդրում է՝ դաշինքը ներկայացվածության ասպեկտներով դիտարկելիս:

 

Այս համատեքստում բոլոր այն քաղաքական միավորները, որոնց ներսում ձախ ձեռքը տեղյակ չի , թե ինչ է անում աջը, չի կարող տեղ ունենալ Ծառուկյան դաշինքում, քանզի Գագիկ Ծառուկյանի նպատակը լայն հասարակա-քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելն ու միասնական ուժերով երկրի առաջ ծառացաց սոցիալտնտեսական հիմնահարցերի դեմ պայքարելն է, իսկ ով այս ճանապարհը իր համար անընդունելի է համարում, թող ինքը որոշի իր հետագա անելիքները և թող հասարակությունը որոշի, արժի՞ նրանց քվե վստահել, թե ոչ:

 

Սարգիս Հարությունյան