-Մի անգամ մի մարդ ընկավ նավաբեկության մեջ, և ալիքները նրան շպրտեցին անմարդաբնակ մի կղզի։ Նա միակն էր կենդանի մնացել և անդադար աղոթում էր, որպեսզի Աստված փրկի իրեն։ Ամեն օր նրա հայացքը ուղղված էր դեպի հորիզոն՝ հույսով, որ այնտեղ կտեսնի օգնության հասնող որևէ նավ։
Վերջնականապես ուժասպառ լինելով՝ մարդը որոշում է նավաբեկության հետևանքով ափ նետված տախտակներով մի փոքրիկ խրճիթ կառուցել։ Բայց մի անգամ սնունդ հայթայթելուց հետո վերադառնալով ափ՝ նա նկատում է, որ իր խրճիթը ամբողջությամբ պատված է կրակով, և ծխի սյունը բարձրանում է դեպի երկինք։
Ամենասարսափելին այն էր, որ խրճիթի հետ միասին այրվում էին նաև իր մնացած իրերը։ Նա մնաց առանց որևէ բանի։ Մարդն այլևս չէր կարողանում զսպել իր հուսահատությունն ու բարկությունը.
– Աստված իմ, ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել ինձ հետ, – հեկեկում էր նա։

Բայց մյուս առավոտ նրան արթնացրեց նավի շչակը։ Նավը գալիս էր դեպի կղզի, որպեսզի փրկի նրան։
– Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ, – հարցրեց մարդը նավաստիներին։
– Մենք նկատեցինք ծխի ազդանշանը, – պատասխանեցին նավաստիները։