Հաշվի առնելով բազմաթիվ մանկավարժների արդարացի դժգոհությունները, շտապ պետք է քրեականացնել "Անձնական տվյալներն օրենքով չլիազորված անձանց կողմից ապօրինաբար պահանջելը":


Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է ազատ և արդար ընտրություններ անցկացնելով, ապա անհապաղ պետք է նախաձեռնի նման օրենսդրական փոփոխություն (լրացում):
Փոխանակ դպրոցներում գիր ու գրականության ուսումնասիրության զարգացմանը, տեղի է ունենում ազգակործան գործընթաց. արդեն մանդատ "ճանկելու" զոհասեղանին են դրվել մանկապատանեկան դաստիարակության հիմնարկները...


Անկախության ճանապարհը բռնած երկրին ավելի մեծ վնաս հնարավոր չէ հասցնել...

 

Գևորգ Պետրոսյան