Չի բացառվում, որ Իրան Հայաստանի Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի այցելության ընթացքում կողմերը արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռքբերած լինեն՝ Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությանը հակակշռելու մեխանիզմների մշակման շուրջ։

 

Հարցն իսկապես օրակարգային է Իրանի համար, եթե հաշվի առնենք վերջին ժամանակահատվածում Հարավային Կովկասում Իսրայելի ռազմաքաղաքական ներգրավվածության ակտիվացման միտումները։

 

Այս տեսանկյունից, տրամաբական պետք է համարել այն, որ Վ. Սարգսյանի այցելության ընթացքում կողմերը կարող էին գալ նախնական պայմանավորվածությունների Հայաստանին որոշակի սպառազինությունների մատակարարման շուրջ, որոնք կարող են արդյունավետորեն հակակշռել Ադրբեջանին մատակարարված իսրայելական արտադրության սպառազինություններին։

 

Կարեն Վերանյան