Հիսուս ասում է.


-Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թե ումից պետք է վախենաք: Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու: Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. Սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից: Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է: Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին:

 


(Ղուկասի ավետարան 12:4-7)


Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից: Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք: Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ…

 


Սաղմոսում գրված է. «Հավատացի, ահա թե ինչու խոսեցի»: Հավատի նույն ոգին ունենք մենք: Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք: Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ:

 


(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:6-14)

 

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան