1.Սիրիայի դեմոկրատական ուժերը (որի մեջ են մտնում նաև Անկարայի կողմից ահաբեկչական որակվող քրդական YPG-ն) Թրամփի վարչակարգից ստացան սպառազինության առաջին խմբաքանակը:


2.Ռուսները նույնպես սկսել են խոսել քրդական ինքնավարության մասին Սիրիայում (մեղմ ասած՝ անցանկալի իրողություն Թուրքիայի համար):


3.Սիրիական կառավարական ուժերը հարավից մոտենում են «Իսլամական պետության» կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաքին, որն արդեն երկար ժամանակ է պաշարված է թուրքական զինուժի կողմից (հնարավոր է, որ ալ-Բաբը վերցնեն հենց սիրիական կառավարական ուժերը):

 

Սարգիս Գրիգորյան