Ընտրություններին մնացին հաշված ամիսներ: Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկած չէ, սակայն քաղաքական ուժերը և գործիչները արդեն իսկ գտնվում են բուռն նախընտրական գործունեության մեջ:
Այս ամենը վաղուց արդեն ծանոթ է ՀՀ քաղաքացուն, որը Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում մի քանի անգամ մասնակցել է համապեատական ընտրությունների: Սակայն քաղաքացին նաև հասկացել է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը ունի մեկ հիմնական գործառույթ. այդ փուլում հասարակությունը տեսնում է բազմաթիվ մոռացված և «անհետ կորած» գործիչների, որոնք, լայն ժպիտը դեմքին, ներկայանում են ընտրողին, ներկայացնում թղթի վրա գեղեցիկ ձևակերպված, մեկը մյուսին կրկնող ծրագրեր, արտասանում ճոռոմ նախադասություններ, կրկնում պոպուլիզմով լեցուն լոզունգներ, իսկ ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, չքվում՝ մի քանի տարի հետո կրկին երևալու ծրագրով:
Քաղաքական գործիչների այս գունապնակում շահեկանորեն տարբերվում է Գագիկ Ծառուկյանը, որը միշտ ժողովրդի կողքին է՝ անկախ նախընտրական կամ հետընտրական շրջանից: Ծառուկյանին ժողովուրդը սիրեց, ընդունեց, սկսեց նրա հետ հույսեր կապել այն բանից հետո, երբ հասկացավ, որ Ծառուկյանը միշտ բաց է բոլորի համար, անկախ իր ընտրատարածքից պատրաստ է ընդունել և լսել բոլորին, իր հնարավորությունների սահմանում մշտապես օգնել նրանց և լուծել բոլոր խնդիրները: Գագիկ Ծառուկյանին վաղուց արդեն սովորել են չափել ոչ թե ըստ խոստումների, նախընտրական ծրագրերի կամ լոզունգների, այլ արած գործով, իսկ նրա գործը արվում է մշտապես:
Այսօր վստահորեն կարելի է ասել, որ 2017 թվականի նախընտրական պայքարի կենտրոնական դեմքերից մեկը հենց Գագիկ Ծառուկյանն է: Նրա շուրջ այժմ ձևավորվում է լայն նախընտրական դաշինք, բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ցանկանում են ընդգրկվել «Ծառուկյան դաշինքում», ակտիվ բանակցությունների մեջ են: Թե ինչպիսին կլինի դաշինքը, ովքեր ներգարվված կլինեն դրանում, կերևա մոտ ապագայում, սակայն հայտնի է, որ ինչպիսին էլ լինի դաշինքի կազմը, հասարակության համար ուղղորդողը, միևնույն է, լինելու է Գագիկ Ծառուկյան անունը:
Այսօր Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն իր մուտքով առաջարկում է իրական ընտրության հնարավորություն: Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վաղուց կորցրել էին հույսը ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու, Ծառուկյանի մուտքով կրկին հուսադրվել են: Ծառուկյան դաշինքը լինելու է այս ընտրությունների ամենաբարձր վարկանիշ և արդյունքներ գրանցող ուժերից մեկը: