Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ռեալ» անվամբ հայտնի «Հանրապետական այլընտրանք» ադրբեջանական ընդդիմադիր շարժման դեմ Ադրբեջանում իրանական դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպելու, Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանցից նյութական աջակցություն ստանալու մեղադրանքով:


Հետաքրքիր է այն, որ հանդիպումը եղել է «Ռեալ» շարժման գրասենյակում, որտեղ նախկինում էլ տեղի են ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, սակայն հենց հերթը հասել է Իրանին, միանգամից սկսվել է հետաքննություն:


Ստեղծվում է տպավորություն, որ իրանական ներկայացուցիչների հետ ցանկացած ադրբեջանցու հանդիպում, կամ նույնիսիկ «Իրան» անունը հնչեցնելը Ադրբեջանում քրեական հանցագործություն է, քանի որ նույն իրավիճակն ենք տեսնում և՛ քաղաքական գործիչների, և՛ հավատացյալների, և՛ նաև հասարակ քաղաքացիների դեպքում, որոնք բոլորը մեղադրվում են Իրանի համար գումարի դիմաց լրտեսություն կատարելու մեջ:


ԱՀ նախագահ Իլ. Ալիևը վտանգ է սպասում ամեն տեղից, իսկ ամենաշատ թերևս Իրանից:
#Սաղ_հեչ_երկաթգծից_ինչ_կա:

 

Արտյոմ Տոնոյան