Թուրք-հունական լարվածության ֆոնին թուրքական կողմը դեմոնստրատիվ ուժի ցուցադրման քայլեր է կատարում: Երեկ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հ. Աքարն անակնկալ կերպով ռազմական նավի ու մոտորանավակների ուղեկցությամբ այցելել և դիտարկումներ է իրականացրել 21 տարի առաջ երկու երկրներին պատերազմի շեմին հասցրած թուրք-հունական ջրային սահմանագծին գտնվող Քարդաք (Իմիա) կղզու շրջակայքում: Թուրքական մամուլի համաձայն՝ հունական պարեկային նավերը փորձել խոչընդոտել վերջինիս նավարկությունն այդ ուղղությամբ, սակայն թուրքական ռազմական շրջանակները հերքել են՝ նշելով, որ հունական կողմն ուղղակի դիտարկել է շարժը:

 


Անշուշտ, ԳՇ պետի այդ անակնկալ դիտարկումը որոշակի ուղերձ է, ինչն իրականացվում է թուրք-հունական լարվող հարաբերությունների ֆոնին, երբ հունական դատարանը մերժեց Անկարային արտահանձնել հեղաշրջման փորձում ներգրավված և Հունաստան փախած թուրք զինվորականներին:

 

Լևոն Հովսեփյան